Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Առանց մեկնաբանության

Առանց մեկնաբանության
23.12.2023 | 09:07

Մի աղքատ ընտանիքի մայր խոր հավատացյալ էր։

Մի անգամ, երբ երեխաներին կերակրելու փող բոլորովին չկար, կինը զանգեց ռադիոկայան և խնդրեց, որ եթեր հեռարձակեն Աստծուն ուղղված իր խնդրանքը։ Ռադիոկայանի աշխատակիցները լիովին հասկացան կնոջ վիճակը և չմերժեցին։

Սակայն ռադիոլսողներից մեկին այս հաղորդումը խիստ նյարդայնացրեց։

Նա համոզված աթեիստ էր և փորձեց մի փոքր զվարճանալ՝ աղքատ կնոջը ծաղրելով։

Նա իմացավ այդ կնոջ հասցեն, հետո իր քարտուղարուհուն հանձնարարեց գնալ խանութ, գնել ամենալավ մթերքը։

Քարտուղարուհին վերադարձավ ու իր հետ բերեց ամենալավ մսեղենը, պանրեղենը, քաղցրեղենն ու նպարեղենը։

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ պետը նրան կարգադրեց այդ բոլորը տանել աղքատ կնոջ հասցեով։

-Երբ կինը հարցնի, թե ով է ուղարկել այդ ամենը, կպատասխանես՝ սատանան,-պատվիրեց պետը։

Քարտուղարուհին ամբողջ մթերքը հասցրեց կնոջը։

Հավատացյալ կինը երկար ժամանակ արցունքներն աչքերին օրհնում ու շնորհակալություն էր հայտնում քարտուղարուհուն։ Բայց երբ ուզում էր հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.

-Իսկ չե՞ք ուզում իմանալ, թե ով է ուղարկել այս ամենը։

-Ոչ, դա ի՞նչ կարևոր է։ Երբ Աստված հրաման է արձակում, նույնիսկ սատանան է ենթարկվում Նրան:

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ